Տասնյակ հասցեներում ջուր չի լինի ԱՄՆ-ը 3 միլիարդ դոլար է խոստացել Կանաչ կլիմայի հիմնադրամին Արսենալը հինգ անընդմեջ հաղթանակ է տարել ընդհանուր 14:2 հաշվով Բանտախցում ավելի ազատ եմ, քան իրենց սրտերն ու ուղեղները՝ Նիկոլի կեղծիքներին գերության տված շատերը․ Աշոտյան Հայտնի են ֆուտբոլի 2024թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբերը Իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, ազատ ընտրությունների հետ․ Սաղաթելյան Հայաստանի 10 լավագույն շախմատիստները․ Հրապարակվել է անվանացանկը «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՈՒԵՖԱ-ն Ազգերի լիգայի վիճակահանության մասնակիցների թվում չի ներառել Ռուսաստանի հավաքականին Նիկոլի իրական այլընտրանքը Հանրապետականն է ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ․ Շարմազանով Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ Զաքարյան Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեկնարկել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնի նշանակման քննությունները 347 ծնունդ` անպտղության հաղթահարման պետական աջակցության ծրագրով Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Ադրբեջանում Իրանի դեսպան Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. 9 ներկայացուցիչ՝ եզրափակչում Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը Կայացել է ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել հարցերի Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ ՄԻՊ-ը հանդիպել է Վրաստանում կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ Ի՞նչ հեռանկար է բացվում հայ-վրացական հարաբերությունների համար Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի հռչակագրին Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի Երբ մարդիկ իմանան, թե Փաշինյանը ինչ է պատրաստվում անել ՀՀ-ի հետ, հազարավորները դուրս են գալու փողոց․ Հայրապետյան (տեսանյութ) Արևմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը․ Շարմազանով «Թևս կջարդես, թո'ղ», «Հանգիստ». ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ընդդիմադիր ակտիվիստներին (տեսանյութ) Ի՞նչ է ենթադրում «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, և ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը ՀՀ-ից (տեսանյութ)Հրդեհ տան տանիքումՎատ է, որ մարդիկ հիմնականում չեն տարբերում Հյուսիսային Արցախը և Լեռնային ԱրցախըՍուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն ԶուրաբյանԱդրբեջանի ՊՆ փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր (տեսանյութ) Այրում գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել․ կա տուժած (լուսանկար)ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Զուրաբյան18+ ՌԴ-ի Կամչատկայում մեքենան ամբողջ արագությամբ մխրճվել է ժամկետային զինծառայողների ամբոխի մեջ (տեսանյութ)Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ ԱռաքելյանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դատարանը կքննի ՊՆ նախկին նախարարի վերաբերյալ քրեական գործը՝ առանց նրա մասնակցության
Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՎրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել էՄեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը․ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ էԻնչքա՞ն է Զելենսկին ցանկանում մաշել իր ժողովրդին վաղուց պարտված պատերազմում․ Die Welt-ի ընթերցողների մեկնաբանություններըԳազի արտահոսքի հետևանքով տանը պայթյուն է տեղի ունեցել․ տուժած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրինՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհըՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն հարցերին
ՔԿ-ն՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին
Քաղաքականություն

Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների եւ աղջիկների համար:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:

Հնդկաստանում պաշտոնապես գրանցված եւ պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի անդամ է եւ աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաեւ աշակերտների Հնդկաստան ուղեւորության, կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերը:

Ճեմարան ընդունելության համար ծնողները պետք է իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։

Մարդասիրական ճեմարանի 10-րդ դասարանը «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիները կարող են իրենց ուսումը ևս 2 տարի շարունակել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում: Վերոհիշյալ դպրոցում աշակերտների ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերն ամբողջապես հոգում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Լա Մարտինիեր դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանները «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն կընձեռնվի իրենց ցանկությամբ եւ ընտրությամբ, ինչպես նաեւ ճեմարանի տեսչության համաձայնությամբ, Հնդկաստանի որեւէ բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու կրթությունը, ինչպես բակալավրիատում, այնպես եւ՝ մագիստրատուրայում: Ուսման ողջ ընթացքում հայ ուսանողներին կտրվի կրթաթոշակ, բացի դրանից ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկության ծախսերն ամբողջությամբ կհոգա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․

Անձնագիր,

Մկրտության վկայական,

Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել [email protected] էլ․հասցեին՝ նշելով անունը եւ ազգանունը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք (010) 517 283 հեռախոսահամարով։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00։

Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

Էլ․ փոստ՝ [email protected], contact@armeniancoll¬ege.edu.in

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել

https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy ֆեյսբուքյան էջը։