Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Հրաչյա Արշակի ՓՈԼԱԴՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Վիկտոր Լևոնի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հովհաննես Նվերի ՎԻՐԱԲՅԱՆԻՆ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Սահակ Սևադայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ»,- ասված է հրամանագրում: