Չէի ցանկանա, որ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցից․ Պեսկովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ասել է, որ չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցից։ Այս մասին հայտնում են ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը նիստում վավերացրել էր ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։
Խորհրդարանի կողմից փաստաթուղթը վավերացնելուց հետո այն պետք է ստորագրվի երկրի նախագահի կողմից և ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո։
«Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ նախագահն ինչ-ինչ պատճառներով ստիպված լինի մի օր հրաժարվել Հայաստան այցելություններից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն, գործընկեր։