Դրամը շարունակում է արժեզրկվել բոլոր արտարժույթների նկատմամբ

Հայաստանյան բանկերում ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կազմում է 408-ից 420 դրամ: Այդ մասին տեղեկանում ենք Rate.am-ից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 426-437 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 454-507 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.04-4.22 դրամ:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
Դոլարը գնվում է 425 դրամով, վաճառվում՝ 438-440 դրամով:
Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 455 դրամով:
Ռուբլին գնվում է 4.15-4.20 դրամով, վաճառվում է 4.35-4.40 դրամով:
Լարին գնվում է 150-159 դրամով, վաճառվում` 162-162 դրամով: