Մահացել է Ջուլիետա Ավետիսյանը
Կյանքից անժամանակ հեռացավ հայկական հեռուստատեսության երախտավոր Ջուլիտա Ավետիսյանը: Մահազդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։
«Նա 40 տարի ծառայել է հայկական հեռուստատեսությանը, միշտ լինելով երիտասարդների կողքին, փոխանցել է իր մասնագիտական փորձը և օգնել յուրաքանչյուրին, ով նոր է ոտք դրել հեռուստատեսության բարդ աշխարհ:
Խորին ցավակցությունս տիկին Ջուլիայի ընտանիքին, իմ հուշերում նա միշտ կմնա պայծառ, հոգատար, բարի մի սիրտ:
Տիկին Ջուլիայի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցում /Կոնդ/, ժամը 18.00-20.00։
Հուղարկավորության արարողությունը կսկսվի նույն վայրից, վաղը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 13.00, ապա՝ Երևանի քաղաքային պանթեոն»։