Հիմա կարող եք նոր բաներ մտածել. «Ո՞վ չգիտեր, որ ատոմակայանը փորձանք էր մեր գլխին, քանի՞ անգամ փակեցինք». Բաբկեն Պիպոյանը հեգնել է «թուրքը նույն թուրքը չի» ասողներին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Թուրքը նույն թուրքը չի՝ առևտուր կանենք, բան, մեծ շուկա է բացվում մեր առաջ»:
Հիմա կարող եք նոր բաներ մտածել.
«Ո՞վ չգիտեր, որ ատոմակայանը փորձանք էր մեր գլխին: Քանի՞ անգամ փակեցինք»
«Քաղաքակիրթ աշխարհը մեզ չէր ընդունի, միջուկային վտանգ է, հո ահաբեկիչ չե՞նք»:
«Բա գնա ատոմակայանում աշխատի, բա խի պետք ա ուրիշները էդ թույնի մեջ լինեն»:
Ամենավերջում էլ.
«Այո, մենք ընդունում ենք մեր սխալը, մենք դեռ 2018-ին պետք է փակեինք ու հիմա ներողություն եմ խնդրում, որ չենք արել: Պարզապես մենք մտածում էինք, որ այլ կերպ կընդունվի»: