Նրանք մնացին երկուսով, ինչպես ծնողները, ովքեր մեծացած երեխաներին բաց են թողնում մեծ աշխարհ․ Մհեր Արմենիա

Երգիչ Մհեր Արմենիան ինստագրամյան իր էջի «Story» բաժնում հրապարակել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» (Դեդո-Բաբո) քանդակի լուսանկարը և կից գրել․
«Ահա և վերջ․ նրանք մնացին երկուսով, ինչպես ծնողները, ովքեր իրենց մեծացած երեխաներին բաց են թողնում մեծ աշխարհ։ Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա և մի օր, անպայման, կվերադառնան հայրական տուն․․․
Մենք կվերադառնանք։ Անպայման կվերադառնանք, խոստանում ենք»,- գրել է նա։
