Ողջունում ենք մեր գործընկերներին, ովքեր արդեն անցել են աշխատանքի, մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի ավելի ուժեղանանք․ «Women's Club»-ի անդամների ուղերձը

«Women's Club» հեռուստանախագծի անդամները ԱՄՆ-ից ուղերձ են հղել՝ դիմելով արցախցիներին։ Նախագծի անդամներից Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.
«Ինչպես տեղյակ եք, մենք գտնվում ենք Լոս Անջելեսում, բայց շատ շուտով լինելու ենք Հայաստանում և կմիանանք Արցախից եկած մեր քույրերին և եղբայրներին օգնելու գործին։
Ողջունում ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր արդեն անցել են աշխատանքի։ Այո, մենք պետք է շարունակենք աշխատել, շարունակենք արարել, որպեսզի առաջ գնանք եւ ավելի ուժեղանանք։
Սիրելի արցախցիներ, պինդ կացեք, մենք ձեր կողքին ենք»: