Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ
Իրաք-Թուրքիա նավթատարը, որը վնասվել էր փետրվարյան երկրաշարժի ժամանակ, պատրաստ է աշխատանքի, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Արփարսլան Բայրաքթարը, տեղեկացրել է interfax.az-ը։
«Այս շաբաթվա ընթացքում մենք կսկսենք գործարկել Իրաք-Թուրքիա խողովակաշարը աշխատանքի վերսկսումից հետո, այն կկարողանա նավթի համաշխարհային շուկաներ մատակարարել մոտ կես միլիոն բարել»։
Թուրքիան հուսալի տարանցման երթուղի է նավթի և գազի համար, ավելացրել է նա։