Բայդենը մինչև շաբաթվա վերջ կարող է մրցապայքարից հեռանալու որոշում կայացնել․ Axios Փոխըմբռնման հուշագիր է կնքվել Սյունիքի մարզպետի աշխատակազմի և ԿԽՄԿ-ի միջև Դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը․ ոստիկանություն Ուրարտուն տանը ևս հաղթեց Կալևին և դուրս եկավ հաջորդ փուլ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ․ մանրամասներ․ Azatutyun Խայտառակ վիճակ է, այս մարդուն բանի տեղ չեն դնում, մերժված զրույց է, բանակցություն չկա (տեսանյութ) ՏՏ ոլորտը հռչակել ենք գերակայություն, նպատակին հասնելը իրականություն է դառնում․ նախագահ Սա աշխարհաքաղաքական ուժերի օրակարգն է, և այդ բախումն այստեղ է տեղի ունենում․ Սրբազան Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը». Զաքարյան Ինչո՞ւ է Բաքուն միտումնավոր «ցրում» Երևանի հետ հանդիպումները Դուք բավական բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել
«Պարեկները տղայիս ծեծել են՝ արագ քշելու համար»․ ինչ է պատմում արցախցի կինը․ Armlur Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, այն զգացվել է նաև Հայաստանում ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության մեծացումը մտահոգություն է առաջացնում երկրի ապագայի վերաբերյալ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Միշելի, Ստոլտենբերգի և այլ միջազգային գործընկերների հետ Իսրայելը պատրաստ է ամեն վայրկյան պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմ. ԳալանտՍրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են․ ՈՒՂԻՂ Մարիա Գաբրիելյանը՝ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր. նա միակ հայ պատգամավորն է Ըստ ռուս պատգամավորի՝ թուրքական սերիալները կատարյալ աղբ են Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի Փաշինյանը և Լյուքսեմբուրգի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց խորացմանը Պատրաստ ենք երաշխավորել իրանական առաջատար ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա․ դեսպան ՍԱՏՄ-ն չի մեկնաբանում Հայաստանից ՌԴ պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքը․ «Հետք» Արարատ Միրզոյանն ու Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ Իսրայելը սպանել է «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկինՄոսկվան Երևանից ակնկալում է հետագա քայլեր Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում (տեսանյութ) Արևիկ գյուղում տեղի կունենա «Լավաշի կախարդանքը» փառատոնըԱյս տարվա առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 11.3%-ովԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակումը Երևանի՝ Մոսկվայի հետ կապերը խզելու հետևողական քայլն էԱԱԾ-ին արդյունավետ աշխատանքի համար լրացուցիչ ավելի քան 409 մլն դրամ հատկացվեցԲարձր աշխատավարձով աշխատանքի են հրավիրվում աղբատար մեքենաների վարորդներ ու հավաքարարներՍահմանվել է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունՈ՞վ է հիմա հիշում Կիրանցի մասին, էլ չասած՝ Արցախի մասին․ չնայած ի՞նչ Արցախ ու Կիրանց, ո՞վ է հիշում Հայաստանի մասին․ ԹևանյանԻջևանի դենդրոպարկը որպես Ազգային Արժեք շուտով կվերանա կառավարության անսքող վատ վերաբերմունքի պատճառով (լուսանկարներ)Բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղերՀուլիսի 19-ին որոշ հասցեներում 7 ժամ լույս չի լինիՄարիա Գաբրիելյանն ընտրվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորՄարզպետն այցելել է օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողներին
Հարսի քողով լավություն` փեսային. Աննա Հակոբյանի հիմնադրամին աջակցող գործարարը շուրջ 3 միլիարդ դրամի հարկային արտոնություն է ստացել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից (լուսանկարներ)
Իրարամերժ հայտարարություններ՝ Լոնդոնից. ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել. Ստեփան ԴանիելյանՀայտնի է՝ ով է Նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպի հետևանքով մահացածըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է եղել․ կա տուժածՄիջնորդություն է ներկայացվել Ստեփանակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» կիրառելու մասին․ փաստաբան39-ամյա տղամարդն իր մոտ նախապես պահվող սուր ծակող-կտրող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամայ երիտասարդի կենսական նշանակության օրգաններիԿանչենք  տնտեսվարողին, ասենք՝ դու 120 դրամով առնում ես, արի 50 դրամով  ներքին շուկայում գազ վաճառի՞․ ՄՊՀ նախագահը՝ հեղուկ գազի թանկացման մասինԱյս ամենի հետևում անհատներ են կանգնած, որոնց միայն իրենց գրպանի պարունակությունն է հետաքրքրում․ բնապահպաններն ընդդեմ Կարմիսարի հանքարդյունաբերությանՆիկոլի կողմից օգտագործվելու ու շպրտվելու են․ Մկրտչյանը՝ դատավորների մասին (տեսանյութ)Փակ է լինելու Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի ձախակողմյան երթևեկելի գոտին
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի զավակները հայտարարություն են տարածել

Ռուբեն Վարդանյանի զավակները հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք մեր հոր առողջության և կյանքի համար:

Մոտ մեկ տարի առաջ մեր հայրը բարդ որոշում կայացրեց՝ ապրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի հետ, քանի որ ցանկանում էր պաշտպանել արցախահայությանն ու նրանց իրավունքները։ Նրա այդ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ թողեց ամեն ինչ և գնաց զրկանքների մեջ ապրելու` նրանց հետ կիսելով նաև շրջափակման ողջ ծանրությունը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով սկսվեց տեղի բնակչության բռնի տեղահանումն ու արտագաղթը դեպի Հայաստան:

Նրանց թվում էր նաև մեր հայրը, որն ադրբեջանական անցակետում հատուկ կերպով առանձնացվել է ու կալանավորվել։

Մենք չենք ցանկանում, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության ևս մեկ զոհ, հատկապես, որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության նվազեցումն ու ձգձգված հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը։

Մեր հայրը մարդասիրական գործիչ է և երբեք ներգրավված չի եղել ռազմական գործունեության մեջ։ Նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ամենամեծ մարդասիրական հիմնադրամներից մեկը, որն ուղղված է հենց խաղաղության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Հենց այս նպատակով էլ վերջին տասնամյակների ընթացքում նա մեծ ներդրումներ է արել տարածաշրջանի կրթության և մշակույթի պահպանման, եկեղեցիների վերանորոգման, ինչպես նաև Շուշիի մզկիթի վերականգնման գործում:

Մարդասիրության ոլորտում հայտնի և ակտիվ հայ առաջնորդն այս պահին հայտնվել է ձգձգված քաղաքական հակամարտության և ոչ թափանցիկ արդարադատության համակարգի զոհի կարգավիճակում:

Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին մեզ աջակցում ու զորակցում են: Դա մեզ ուժ է տալիս, բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր հայրը և մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Օր օրի վրա ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին:

Մենք՝ որպես նրա զավակներ, կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները և կոչ անել, որպեսզի նրանց շուտափույթ, անվտանգ և առանց վերապահումների ազատ արձակեն: Ոչ մի մարդ չպետք է կալանավորվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի իր համոզմունքների, կրոնի կամ ազգային պատկանելության համար:

Մենք աղոթում ենք մեր հոր անվտանգ վերադարձի համար և հայցում ձեր օգնությունը»:

2 հոկտեմբերի, 2023 թ.