ՔՊ ֆրակցիայից ոչ թե 18, այլ շատ ավելի մեծ թվով պատգամավորներ են անցնելու ժողովրդի կողմը: Նրանցից շատերը պատանդի դերում հենց նման հրաշագործ առիթի է, որ սպասում են՝ զատվելու Նիկոլից. ՖարմանյանՎեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին «Արցախի գլուխը կերան այս հանգրվանին հասնելու համար, հալալ է քեզ՝ մեր հպարտ ժողովուրդ»«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Արմավիրի մարզի ծաղկավաճառները հայտնվել են անելանելի և անօգնական վիճակում
ՊՆ Երևան քաղաքի ՌՈ պետի տեղակալին քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է. Armlur.am
Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք. Արթուր Խաչիկյան
Սարգիս Խանդանյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը
Մայր Աթոռն ունի ազգային նշանակություն. կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ. հայտարարություն
Եմենի հութիները հրթիռային հարվածներ են հասցրել ԻսրայելինԵթե Վեհափառին ավազանի անունով եք դիմում, ո՞վ ենք մենք՝ նրա ձեռնադրած եպիսկոպոսները․ Աբգար Սրբազան (տեսանյութ)Տեսչական մարմինը վարույթ է հարուցել ԶՊՄԿ-ի վթարի մասին ահազանգի հիման վրա. Hetq.amՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՊահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է. Բագրատ Սրբազան
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)
Քննարկումներ են տեղի ունեցել Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման վերաբերյալ.ադրբեջանական մամուլը մանրամասներ է հայտնումԱդրբեջանից խնդրել են ևս 14 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն կա մի նրբերանգ. Վահե ԴավթյանԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ ձևաչափով. Ադրբեջանի ԱԳՆԿառավարությունը եւս 50 մլն եվրո վարկ կվերցնի Եվրոպական ներդրումային բանկից
ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՀայկական կողմում լռություն է. սա բազմիցս խաղարկված սցենար է, որի հետևանքով դաշտում գերակա են դառնում ադրբեջանական կողմի թեզերը. ադրբեջանագետԱռաջիկա օրերին Երևանում ջերմաստիճանը կհասնի +39-իԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՀութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի անդամներինՄաշտոցի պողոտայում հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ. քաղաքապետարան ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստինՌուսաստանը ողջունում է Աբու Դաբիում այսօր ընթացող հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները. Դմիտրի ՊեսկովԱնհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տևած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Սամվել Կարապետյանին բանտարկողը վաղը Աբու Դաբիում հանդիպում է Ալիևի հետ, որ բոլորից գաղտնի ու բոլորի աչքի առաջ վերջնական պայմանավորվի, թե ինչ է տալու Հայաստանի սեփականությունից՝ իշխանության մնալու համար․ Միքայել Մինասյան
ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի և այլ կազմակերպությունների գործունեությունը. ԳալստյանԼսեցի, վնգալով եկա, բայց խուզարկություն դեռ չկա, Հրանտ Մարգարյանը տանն է․ Գեղամ ՄանուկյանԴաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՀաջորդ անգամ բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի. Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին Իրապես ընդդիմադիրներ, դուրս եկեք Քոչարյանի դեստրուկտիվ ազդեցությունից և միասին կառուցեք օրակարգի շուրջ միասնական ճակատը․ մնացածը լիրիկա է և պաթոս․ Նարեկ Մալյան«Դաշնակցականի տնից գտել են «Մահ կամ ազատություն»-ով շապիկ և դա ներայացնում են աhաբեկչnւթյան պատրաստվելու ապացույց»Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՏիգրան Ավինյանի վարկանիշն այնքան է իջել, որ ստիպված արհեստական բանականությամբ իմ կրկնօրինակն են ստեղծել, որը գովերգում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքը. Չախոյան (տեսանյութ)«Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԽուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը Էսօրվա ռեպրեսիաների «իրավական հիմքը». բացառիկ մանրամասներ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՆա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում. Տեր ՓառենԲախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը․ ավտոբուսի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըԱռգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ ՀարությունյանԱյս պահին ձերբակալվել է 7 անձ. ՔԿԳլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարությունՊահանջում ենք դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը. ՀԱԿ-ը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին
Տնտեսություն

ԼՂ-ից տեղահանվածների համար 2024 թվականի ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2024 թվականին ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի: 

Այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:

«Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, որոնց պետք է ապահովենք առաջնային՝ հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում՝ նաև նրանց արժանապատիվ կեցությունը։ Այս պահին, չունենալով բռնի տեղահանվածների քանակի վերաբերյալ հստակ թիվ, մենք բյուջեում հստակ տող ենք սահմանել նրանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի չափն անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով` 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք բխում են ներկա տուրբուլենտ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, որոնք կյանքի անբաժան մասն են դարձել:

«Այս պայմաններում մենք հետևողականորեն բարելավում ենք մեր կանխատեսման գործիքները, որոնց հիման վրա կազմում ենք մի շարք սցենարներ, որոնցից ընտրում ենք մեկը և դնում բյուջեի հիմքում: Մնացած սցենարները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել ռիսկերն ու դրանց հիման վրա ձևավորել պահուստներ, որոնք պետք է ֆինանսական ապահովության բարձիկներ հանդիսանան հիմնական ռիսկերի նյութականացման, ինչպես նաև՝ անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ չնայած դժվարին մարտահրավերներին` ՀՀ տնտեսությունը դրսևորել և շարունակում է դրսևորել բարձր դիմադրողականություն:

Նախարարի խոսքով` տնտեսական աճի և ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, երկնիշ տնտեսական աճը շարունակվել է նաև այս տարվա ընթացքում: Առաջին եռամսյակում արձանագրվել է 10.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին` տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.4 տոկոս աճ է եղել: 2023 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակում, որը ներկա միտումների պայմաններում կարող է նույնիսկ ավելին լինել:

Հովհաննիսյանը ավելացրեց, որ 2024 թվականին ևս թիրախավորում են ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր, ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0.75 տոկոսային կետով: Դրա  արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 մլրդ դրամ՝ 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտները գերազանցելով 342 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով: