Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տարհանելիս գնդակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են զոհվել։
SeverPost գործակալությանը հայտնի է դարձել, որ մահացածների թվում է Իվան Կովգանը` ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը։ Նա 52 տարեկան էր: