ՀՀ-ն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս․ սա ազդեց հակամարտության կարգավորման ճակատագրի վրա․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ․
«Կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխեց նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնարար պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված դրությունը։
Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց խնդիրները և նույնիսկ այս ժամերին օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը։
Գլխավորն այն է, որ շտապ վերադառնանք 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը, որոնք հստակեցնում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման բոլոր քայլերը,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։