Հետո բարբարոսները «հակաահաբեկչական գործողություն» են իրականացնելու մեր բակերում և տներում․ Ոսկանյան

Մոլորության մեջ գտնվող այն անձանց, որոնց թվում է, թե Արցախի Հանրապետության, Աստված մի արասցե, անկումից հետո, կգա «երանելի խաղաղության ժամանակը», ուզում եմ վստահեցնել, որ չի գալու։ Այս մասին Telegram-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նաեւ նշել է. «Դրանից հետո բարբարոսները «հակաահաբեկչական գործողություն» են իրականացնելու մեր բակերում և տներում։ Հենց այսօր դա տեղի չի ունենում, որովհետև Արցախը դեռ մարտնչում է, իսկ բարբարոսների հետ կենաց-մահու այս կռվում նրան միայնակ թողնելը հավասարազոր է մեր ազգի և պետության անփառունակ մահախոսականի շարադրման սկզբին, քանի որ Բաքվի բռնապետի բաշիբոզուկները դեռ չեն շրջափակել և մտել մեր տները, լոկ միայն այն պատճառով, որ Արցախը պայքարում է»։