Վայքում այրվում է գազալցակայանն ու հեղուկ գազի կայանը. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից Երեխայի առևանգման մեղադրանքով Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում Փաշինյանն է դիմել Բաքվին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին. ՊՆ նախկին նախարար Ով հրճվում է Արցախի գործիչների առևանգմամբ, համերաշխ է դառնում Ալիևի համակարգային հայատյացությանը․ Լևոն Զուրաբյան Համերաշխություն՝ ՀՀ-ին․ Ադրբեջանը և Թուրքիան ուշադրություն են սևեռել «Զանգեզուրի միջանցքի» վրա Կամո Վարդանյանը նույնպես Հայաստանում է. Mediahub Փաշինյանն ինձ պաշտոնից հեռացրել է կրակ բացելու հրաման տալու համար․ ՊՆ նախկին նախարար (տեսանյութ) Մեր թիմերը բարձրախոսերով գնում էին Արցախով օգնության կարիք ունեցողներին տարհանելու համար․ ԿԽՄԿ Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակում. առաջացել է շրջվելու վտանգ ՀՀ-ում ռուսական տունը ևս մեկ տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Արցախից բռնահանվածներին ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարում է ՀՀ-ում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին (տեսանյութ) Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն Ադրբեջանից պահանջում է վերջ տալ հայատյաց զազրելի քաղաքականությանը Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված մեր անհաջող մեկնարկը․ Բայրամյան Փաշինյանի տրամաբանությամբ՝ Արցախում տեղի ունեցածի համար մեղավոր է մի քանի շաբաթ կառավարած նախագահը Քննարկվել է Արցախից բռնահանվածներին Արարատում կացարանով ապահովելու գործընթացը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը կոչ է արել ՄԱԿ փաստահավաք այց կատարել Արցախ՝ ոճրագործությունները փաստելու Պաշտոնապես պնդում եմ. արցախահայության անունից հայտարարություններ չեմ արել․ Ստեփանակերտի քաղաքապետ Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Երևանը Փարիզի հետ բանակցություններ կանցկացնի ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ-ի հստակ գնահատականը. Ավանեսյան Ոսկե մեդալ՝ կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայից Արցախից ՀՀ բռնի տեղահանված 6104 աշակերտ ընդգրկվել է ՀՀ դպրոցներում Որ դեպքում կսառեցվի Արցախից տեղահանվածների հաշվին փոխանցված գումարը․մանրամասնում է վարչապետի խոսնակը (տեսանյութ) Հոկտեմբերի 4-ի դրությամբ՝ ԼՂ-ում խաղաղապահներին է հանձնվել 57,6 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ Արցախից ՀՀ բռնահանվածների թիվը չի փոխվել․ 98․216 անձ է հաշվառվել Լևոն Քոչարյանի գործով կարմիրբերետավորներից որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չկա․ Pastinfo Արցախից բռնահանվածների աջակցության ծրագրերը․ ճեպազրույց կառավարությունում․ ՈՒՂԻՂ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Ադրբեջանն իրեն անպատիժ է զգում, հրաժարվում է մասնակցել Գրանադայի հանդիպմանը․ Մարուքյան ՀԱՊԿ-ը նիստ կհրավիրի՝ ՊՆ և ԱԳ նախարարների խորհուրդների մասնակցությամբ Զելենսկին Ալիևի հետ զրույցում կրկին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» աջակցություն է հայտնել Ի՞նչ տարբերություն նիկոլական և ալիևյան իշխանության միջև, երկուսի թիրախում հաղթական գործիչներն են. Աբրահամյան Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը․ Aravot ՀՀ-ում կորոնավիրուսի շտամներ են շրջանառվում «Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց Ալիևի որոշումը ողջունելի է, էրդողանի բացակայությամբ ոչ մի հարց չպիտի լուծվի․ Էրդողանի խոսնակ Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրված է. Փաշինյան (տեսանյութ) Բաքվի կողմից ԼՂ-ի էթնիկ զտումները միջազգային դերակատարների ոչ պատշաճ քայլերի հետևանք են․ փոխնախարար ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ մաքսային իրավակարգավորումներում փոփոխություններ կգործեն ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանի սինագոգի դեմ իրականացված վանդալիզմը Ընդդիմությունը հարցուպատասխանի կեսից լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ) «Ձեր ճակատին դաջվելու է ցեղասպանության պատասխանատու», «Ես ու դուք դա չենք տեսնի». բանավեճ (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է մշտադիտարկումներն ադրբեջանական մեդիա տիրույթում Երևանում շենքի նկուղում հայտնաբերվել է 6 հատ տրատիլ և զինամթերք. պարեկները սահմանազատել են տարածքը ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» Այս մարդիկ գիտեին՝ ինչ անելանելի վիճակում է Արցախը, բայց չվախեցան երկիրը փրկելու վերջին փորձն անել Միրզոյանը ԱԺ-ում լարված վիճակում Փաշինյանից թույլտվություն խնդրեց ու դուրս եկավ (տեսանյութ) «Էս ի՞նչ հիսթերիկ կրիզի նոպաներ ա, մյուս անգամ չասեք՝ եկեք ձեզ տանեմ, թե չէ ասել էի». լարված վիճակ (տեսանյութ)
Քաղաքականություն

Միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ․

«Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։

Արցախի Հանրապետության շարունակվող անօրինական շրջափակման ներքո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ժխտման ծայրահեղ արտահայտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։

Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։ Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։

Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է։ Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։

Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը»։