Չայցելել ՀՀ որոշ տարածքներ, խուսափել կուտակումներից․ ԱՄՆ դեսպանատան կոչը՝ իր քաղաքացիներին

Արցախում ընթացող մարտական գործողությունների առնչությամբ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ և խոշոր քաղաքներ, խուսափել մարդկանց մեծ կուտակումներից և ցույցերին մասնակցելուց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։
