Զախարովան արձագանքել է Արցախում ռուս խաղաղապահների մասին շրջանառվող լուրերին
Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հերքել է լուրերն այդ մասին։
«Սա ճիշտ չէ. տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,-ասել է նա։