Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը հանդիպել է Թուրքիայի պատվիրակության հետ

Սեպտեմբերի 19-ին ԱՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության իրավաբանական ծառայության պատվիրակության հետ։
Գլխավոր շտաբի պետը գոհունակություն է հայտնել հյուրերի հետ հանդիպման կապակցությամբ և խոսել ադրբեջանական բանակում ռազմական օրենսդրության և միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման վերաբերյալ կրթական միջոցառումների կարևորության մասին։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել իրավաբանական ծառայության կազմակերպման, զինվորական փաստաբանների մասնագիտական գործունեության և այլ ոլորտների շուրջ։