ԱՄՆ-ը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի նոր ճակատով. ԶԼՄ-ներ

Պենտագոնը կմշակի և կտեղակայի տիեզերքում նոր զինատեսակներ` ապագայում ռուսական և չինական տիեզերական ուժերի դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է ռազմավարական նոր զեկույցում, որը հրապարակվել է The Washington Times-ում։
«Պենտագոնին անհրաժեշտ է միասնական ռազմական տիեզերական կարողություն` պաշտպանելու Միացյալ Նահանգները, պաշտպանելու համատեղ ուժերը, դաշնակիցներին և գործընկերներին թշնամիների կողմից տիեզերքի օգտագործումից»,- մեջբերում է հրատարակությունը Պենտագոնի զեկույցից։
Նոր ռազմավարության մեջ կենտրոնական տեղ է հատկացվում նաև էլեկտրոնային պատերազմի և կիբերտարածությունում պաշտպանության հնարավորությունների ընդլայնմանը, նշվում է նյութում։