Ի՞նչ խորհուրդ է տվել Իրանն ԱՄՆ-ին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ ԱՄՆ-ը գիտակցում է Թեհրանի դեմ պատժամիջոցների և այլ սպառնալիքների անարդյունավետությունը։ Նա նաև խորհուրդ է տվել ամերիկյան կառավարությանը դադարեցնել երրորդ երկրների նկատմամբ սահմանափակումների քաղաքականությունը։ Ռաիսիի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը։
«Միացյալ Նահանգները պետք է արդեն հասկացած լինի, որ ուժի լեզվի օգտագործումը՝ պատժամիջոցների կամ սպառնալիքների տեսքով Իրանի ժողովրդին, արդյունավետ գործիք չէ երկխոսության համար...»,- ասել է Ռաիսին։