«Հանրային ձայնը» Մարությանից պահանջում է փաստաթուղթ ստորագրել իր ձայների դիմաց
«Հանրային ձայն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը անդրադարձել է ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությանը։
Նա Հայկ Մարությանին կրկին առաջարկում է համագործակցություն, սակայն փաստաթուղթ ստորագրելու պայմանով։ Ղուկասյանի միակ պայմանը քաղաքապետարանի վերահսկողական ապարատը ոչ թե ամիսներով կամ տարիներով, այլ մի քանի շաբաթով իրեն վստահելն է. «Ասում եմ՝ փաստթուղթ ստորագրի, որ հնարավորություն լինի որոշում կայացնելու, արխիվ փորելու, թե՞ վախենում ես, որ արխիվում քո մասին կոռուպցիոն պատկերը իմ մոտ հայտնվի»,- նշել է Ղուկասյանը՝ ուղիղ եթերում։
«Հանրային ձայնը» Մարությանից պահանջում է փաստաթուղթ ստորագրել իր ձայների դիմաց։
Անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի հետ համագործակցությանը, նա նշել է․
«Անդրանիկ Թևանյանի հետ ես ոչ մի խնդիր չունեմ, պատրաստ եմ համագործակցության»։