Բաքուն Երևանից պահանջում է չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել Արցախի պետական կառույցները

Բաքուն Երևանից պահանջում է չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել Արցախի պետական կառույցները, այդ մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։
Այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայկական կողմին մեղադրել ենք հնչեցրել Արցախի Պաշտպանության բանակին աջակցություն տրամադրելու մեջ, «պահանջել են կասկածի տակ չդնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- փոխանցում է APA-ն։
Մեղադրում են նաև այն բանում, թե իբր վերջին օրերին «նկատվում է Հայաստանի կողմից ռազմական սադրանքների ակտիվացում, որոնք ուղեկցվում են ռազմատեխնիկական աշխատանքների և այլ ռազմաշինարարական գործունեության ինտենսիվացմամբ», հայտարարում են, որ «Հայաստանը բացահայտորեն պատրաստվում է հաջորդ ռազմական հարձակման համար»: