Ալյուրի ներկրմամբ պայմանավորված՝ Արցախում հացի գինը փոխվել է
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով:
Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ:
Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ:
Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից (платочный комбинат)՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200դրամ)»։