10-15 մլն դոլար փող են ծախսել. բացի զուգարանակոնքերից՝ իշխող ուժի պլակատներն ամենուր կպցված էին. Թևանյան

Երևանի ավագանու ընտրարշավի ընթացքում իշխանությունները բոլոր վատ ավանդույթները փորձեցին կրկնել, բայց այստեղ էլ, ինչպես բոլոր մնացած հարցերում՝ անտաղանդ դուրս եկան, քանի որ նրանց հաշվարկները չարդարացվեցին։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը;
«Ամենաակնհայտ կեղծիքը իրենց ֆինանսական ռեսուրսների օգտագործումն էր։ Կարող եք հաշվել իրենց շտաբերի քանակը, տարածքների վարձակայության գները, աշխատողների քանակը, 10-15 մլն դոլար փող են ծախսել»։
Նա նշեց, որ օրենսդրությունը մինչև 300 մլն դրամ է թույլ տալիս ընտրությունների վրա ծախսելու համար, այսինքն ՔՊ-ն կարող էին ծախսել 800 հազար դոլարի կարգի գումար։ «Բացի զուգարանակոնքերից՝ իշխող ուժի պլակատներն ամենուր կպցված էին։ Սա արդեն ակնհայտ ընտրակեղծիք է։
Ինչ վերաբերում է նրան, որ 2018-ից սկսած ընտրությունները չեն կեղծվել, ապա ամենամեծ ընտրակեղծիքն այն ընտրությունների ժամանակ է եղել, երբ մարդկանց պատերազմից հետո շոկային վիճակում տարել են քվեարկելու խաղաղության օգտին»։