Իշխանափոխությունը Հայաստանում ամիսների խնդիր է. Թևանյան
Երևանը շատ կարևոր օղակ է դառնում վարչական լծակից զրկելու իշխանությանը; Իշխանությանը այդ լծակից զրկելու դեպքում հնարավոր է դառնում նաև փողոցային գործընթացը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը;
«Իշխանափոխությունը Հայաստանում ամիսների խնդիր է, եթե ես ասում էի, որ մեր՝ 50+ ձայներ ստանալու դեպքում մինչև տարեվերջ այդ իշխանափոխություն ենք իրականացնելու, ապա հիմա ես կարծում եմ, որ Երևանում իշխանազրկումից հետո՝ էլի այդ շրջանակներում է։ Մենք երկար ձգելու հանարավորություն չունենք, որ սպասենք 2026 թ-ի հերթական խորհրդարանական ընտրությանը կամ սպասենք, որ Ալիևի հետ Փաշինյանը միցանքի հարց լուծի կամ Երևան ադրբեջանցի փախստականներ վերադարձնի, որը կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու։
Օր ժամ չեմ կարող նշել, բայց ես վստահ եմ, որ համագործակցության ձևաչափով էլ դա հնարավոր է։ Հանրությունը մեզ մեսիջ է տվել, որ իշխանությունը պետք է անել ու մենք հիմա ընդունում ենք այդ ուղերձը»։