Սոբյանինը ստորագրել է Մոսկվայի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել քաղաքային իշխանությունների հրաժարականի մասին, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է մայրաքաղաքի ղեկավարի կայքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հայտարարում եմ Մոսկվայի կառավարության հրաժարականի մասին, կառավարությանը հանձնարարում եմ իրականացնել իր լիազորությունները մինչև նոր կազմի ձևավորումը»,- ասված է հրապարակման մեջ։