Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և տարածաշրջանային խնդիրները։
Կողմերն անդրադարձել են տնտեսական համագործակցության, առևտրի և հումանիտար ոլորտներում Ադրբեջանի և Իրանի պետական հանձնաժողովի համատեղ ղեկավարների վերջին հանդիպումներին և հետագա անելիքներին վերաբերող հարցերի։
Խոսելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել իր պատմական երթուղին այս տարածաշրջանում, որը կապում է Իրանը Հայաստանի հետ: