Ավինյանի որ «մեղքի» համար է Փաշինյանը պատժել նրան

Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պարտությունը պատահական չի եղել։ Թեև նրա` քաղաքապետ դառնալու հավանականությանը թվում էր` մեկ քայլ է մնացել, սակայն նրա դիմաց նոր փորձություն կա։
Հանրության շրջանում գործող իշխանությունը՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի, այլևս վստահություն չի վայելում ու հանրային աջակցություն չունի, ու դրանով է նաև պայմանավորված այն, որ ընտրություններին բավականին ցածր տոկոս մասնակցություն եղավ ու սպասվածից շատ քիչ մարդ ընտրեց ՔՊ-ն ներկայացնող Ավինյանին: Պարզից էլ պարզ է, սակայն, որ Փաշինյանը կարող էր «թվեր խփել», օրինակ, ինչպես դա արել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Թեև ինքը՝ Փաշինյանը, պնդում է, որ իր իշխանությունն ամենաժողովրդավարն է ու ընտրություններն էլ թափանցիկ են, բայց հանրությունն ունի իր սեփական տեսակետը։ Ինչևէ․․․ փաստն այն է, որ Փաշինյան Նիկոլը կարող էր, բայց չցանկացավ Ավինյանին քաղաքապետ դարձնել։ Կամ գոնե ցույց տվեց, որ ինքն ավելի կարող է, քան Ավինյանը։
Սա ունի իր պատճառը։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Տիգրան Ավինյանը, տարբեր առիթներով ու հավանաբար ոչ ճիշտ ընտրված մարդկանց ներկայությամբ գլուխն է գովել, թե՝ սա միայն սկիզբն է ու պատրաստվում է վարչապետ դառնալ։ Այլ կերպ ասած՝ ինքն իր «գլխին սարքել է»։
Նույն տեղեկության համաձայն` ինչպես ասում են, բանը հասել է «դիվանբաշուն». Փաշինյանը որոշել է պատժել Ավինյանին ու ցույց տալ իր տեղը։
Սա, իհարկե, խոսում է Փաշինյանի «վախերի» մասին ու այն մասին, որ նա իր վախերը հաղթահարելու ճանապարհին պատրաստ է ոտնատակ տալ իր թիմակիցներին ու անգամ ամենահավատարիմներին։
Արմինե Մկրտումյան