Իմ կարծիքով` միակ հնարավոր տարբերակը ՔՊ-ի ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է. Հայկ Մարությանի թիմակից

«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի նորընտիր ավագանիում հնարավոր կոալիցիաներին։
«Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ` իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ-ի ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է:
Ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը»,- գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ, կուսակցության ցուցակի երկրորդ համար Հայկ Գրիգորյանը։
«Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։ Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։ ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժը»,- գրել է Գրիգորյանը։