Կայացել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի երդմնակալության արարողությունը․ ներկա է եղել նաև Պուտինը

Տեղի է ունեցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա շնորհավորել է Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Պուտինը նշել է, որ ընտրություններում Սոբյանինի ուժեղ արդյունքները համոզիչ կերպով ապացուցում են, որ նա լայն աջակցություն է վայելում մոսկվացիների շրջանում։
«Ռուսաստանի մայրաքաղաքում անընդհատ առաջադեմ և հարմարավետ միջավայր է ստեղծվում։ Մոսկվան զգալիորեն առաջ է անցել աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներից։ Իշխանությունները կշարունակեն արդիականացնել երկրի բոլոր շրջանների տրանսպորտային ենթակառուցվածքները՝ հիմնվելով Մոսկվայի փորձի վրա։ Առաջիկա 5 տարիները Մոսկվայում կլինեն ակտիվ բարելավման շրջան, և սա կլինի որակապես նոր ժամանակաշրջան մարդկանց կյանքում»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները կայացել են սեպտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին առցանց և ավանդական ձևաչափերով։