«Եվրամայդան, պայթյուն և աննպատակ կրակոցներ»․ Վրաստանում Եվրամայդանի պես իրադարձություններ են նախապատրաստվում

Ուկրաինայում հակամարտությանը մասնակցող վրացական ծագումով զինվորականների մի մեծ խումբ, և վրացի երիտասարդների մի մասը, շահագրգիռ կողմի ազդեցության տակ, ում ուսուցումն անցկացվում է լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ, կօգտագործվեն Վրաստանում անկարգություններ՝ հեղաշրջման նպատակով։ Այս մասին գրում է Sputnik-georgia-ն՝ հղում տալով Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրությանը։
Պլանի հեղինակներից մեկը ՆԳՆ ղեկավարի տեղակալ է եղել Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք, իսկ այժմ՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գեորգի Լորտկիպանիձեն։ Նշվում է, որ Վրաստանում քաղաքացիական անկարգություններ են նախատեսվում արտասահմանյան երկրների համակարգմամբ ու ֆինանսական աջակցությամբ։ Կործանարար գործընթացների մեկնարկի ամսաթիվը ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն է, երբ պետք է ներկայացվի Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույցը և Եվրամիության վերջնական զեկույցները Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ:
«Սրանք կազմակերպություններ են, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անցյալում Սերբիայում ծավալված հեղափոխական գործընթացներին և, համապատասխանաբար, պարբերաբար օգտագործվում են տարբեր երկրներում՝ երիտասարդներին վերապատրաստելու և կործանարար գործընթացներում ներգրավելու համար։ Մասնավորապես, հստակ հայտնի է, որ կազմակերպիչները դիտարկում են Վրաստանում 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած Եվրամայդանի նման սցենարի իրականացման հնարավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։