Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել պաշտպանության բոլոր փոխնախարարներին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Նա գրել է, որ աշխատանքից ազատվել են փոխնախարարներ Վլադիմիր Գավրիլովը, Վիտալի Դեյնեգան, Աննա Մալյարը, Ռոստիսլավ Զամլինսկին, Դենիս Շարապովը և Անդրեյ Շևչենկոն։
ՊՆ պետքարտուղար Կոնստանտին Վաշչենկոն նույնպես ազատվել է աշխատանքից։