Իտալիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իտալիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը։
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 03։10-ին (Երևանի ժամանակով՝ 07։10): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոսկանայի շրջանի Մարադի կոմունայից 5,9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 3,4 հազար մարդ։