ՆԱՏՕ-ն կանցկացնի Սառը պատերազմից ի վեր խոշորագույն զորավարժություններ
ՆԱՏՕ-ն 2024 թվականին կանցկացնի Սառը պատերազմից ի վեր պատմության խոշորագույն զորավարժությունները։ Այդ մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ռոբ Բաուերը՝ Օսլոյում՝ ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբերի պետերի ամենամյա համաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։
Զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում 2024 թ․ փետրվարին և մարտին։