Ապագայի ժամկետով մակնշված մածունը վաճառքի չի հանվել․ ՍԱՏՄ-ն պարզաբանել է «Չանախի» «աճպարարությունը»
Տեսչական մարմինը, արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09.2023թ, վաճառվում է «Ապագայի» սննդամթերք՝ մածուն «Չանախ», ժամկետը՝ 17.09.2023-25.09.2023, վերահսկողական գործողություններ է իրականացրել «Երևան Սիթի» ս/մ ցանցի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղում:
Պարզվել է, որ քաղաքացին մածունը վերցրել է սայլակի վրայից, որով խմբաքանակը բերվել է դարակաշարերի վրա տեղադրելու համար, անմիջապես նկատել է խախտումը և տեղեկացրել խանութի աշխատակիցին:
Սուպերմարկետի տնօրինությունն ընդունել է անուշադիր լինելու և ոչ պատշաճ մակնշմամբ սննդամթերք ընդունելու իր թերացումը, խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին:
Տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով, վերահսկողություն կիրականացնի նաև արտադրողի մոտ:
Կարդացեք նաև` Չանախի մածուն` «ապագայից» ու «Ֆորմալինով» լցոնված կաթնամթերք՝ անբարեխիղճ արտադրողներից