ԱԱԾ ներկայացած անձինք կնոջը լողավազանից առևանգել էին ու տարել Ոսկեպար, իսկ ամուսնուց՝ պահանջել 4 մլն (տեսանյութ) Որսի ժամանակ հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, հնչել է կրակոց. ընկերը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ Այս տարի մենք կարող ենք արձանագրել որոշակի հաջողություններ ԵՄ-ի հետ հարաբերություններում․ ԽաչատուրյանԲաքուն ոչ մի թուղթ չի ստորագրելու, ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների մասին․ Հայրապետյան Խաչատուրյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Սեպտեմբերի 22-ին, ժամը` 15:00-ին, Համալիրում մեծ հավաք ունենք, ինչը լինելու է մեր հաղթանակի սկիզբը (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումը կազմակերպվել է շաբաթներ առաջ․ նոր մանրամասներ Խաչատուրյանը Ջիբութիում ՀՀ դեսպան է նշանակել ԱԺ նախագահի աթոռը զավթածը, ով հայտնի է թքելու վերաբերմունքով, խոսել է Արցախից. Սրբազան (տեսանյութ) «Ֆլայ Արնան» զրկվեց օդանավ շահագործողի վկայականից․ «Հետք» Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ԵՏՄ բոլոր երկրներում բարձրացրել են աշխատավարձերը Բաքուն Երևանին մեղադրում է իբր «խաղաղության պայմանագրի» տեքստը կրճատելու փորձի մեջ Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են․ ՈՒՂԻՂ ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը հասել է 3-ի Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը կտա իր 93֊րդ թատերաշրջանի մեկնարկը (լուսանկարներ) Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզը հայտարարում է մրցույթ մանկապարտեզի վարիչի թափուր հաստիքի համար (տեսանյութ) Շնորհավորում եմ Ադրբեջանի հայ լոբբիստներին, Բաքվի հետ երկկողմ բանակցությունն իրենց շահերից է բխում (տեսանյութ) Հնդկաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքը Պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՔննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը Մեկ շաբաթում գրանցվել է 243 արտակարգ դեպք. 179 հրդեհ, 18 ինքնասպանության փորձ. տուժել է 88, զոհվել՝ 10 մարդԱրցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է. Աբրահամյան Հայկական բեռնափոխադրողները վրացական կողմում խտրական վերաբերմունքի են արժանանում, ահազանգեր կան (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանըԱվտովթար՝ Պռոշյան գյուղում. բախվել են «Kia Sorrento»-ն, «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավոր Հարցումների արդյունքում Դոնալդ Թրամփը առաջատար է դարձելԱվանեսյանը շարունակում է առաջադիմել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Սեպտեմբերի 10-ին հոսանքազրկումներ կլինենՄենք նույնպես ապշած ենք կատարվածից, նման պահվածքը բացարձակապես անընդունելի է․ Yandex Go ընկերություն Զգուշացում. ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ
«Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը»․ 5 ժամ տևողությամբ վարժանք՝ Տավուշի Այգեձոր գյուղում
Բացառիկ արդյունք. Մասիս բլուրում երեխայի՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում արված թաղում է հայտնաբերվել (լուսանկար)Ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ տիրույթում1-ական արծաթե և բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայիցՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արմավիրի դեպքիցՔաղաքացիները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, ով սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվելՆոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը՝ շաբաթական 2 անգամ25-ամյա երիտասարդը Մոլդովական փողոցում կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակինԻսրայելը պատրաստվում է Լիբանան ներխուժմանըՏոկաևը վերահաստատել է Ղազախստանի պատրաստակամությունը՝ Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համարԻմ քաղաքական ընտրությունը կատարել եմ և անվերապահորեն պաշտպանում եմ Հայաստանի կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսը. Սիրվարդ ԳևորգյանԱրցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին
Այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին. Արսեն Թորոսյան (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարն այցելել է ՄոնղոլիաՔրեակատարողական ծառայողները կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումըԳտեք մի հատ իմ դղյակը, գտեք էդ դղյակները․ ես բոլորին տենց դղյակներ եմ ցանկանում․ Ալեն Սիմոնյան Ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ վերջինիս կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել. ՔԿ
Տնտեսություն

Չանախի մածուն` «ապագայից» ու «Ֆորմալինով» լցոնված կաթնամթերք՝ անբարեխիղճ արտադրողներից

Այն, որ խանութներում հաճախ են հանդիպում ժամկետանց ապրանքներ, բոլորին է հայտնի։ Ու քանի որ գնորդների ճնշող մեծամասնությունը պարտադիր նայում է պիտակին՝ ժամկետանց սնունդ գնելուց խուսափելու համար, ուստի արտադրողները որոշել են ավելի «հնարամիտ» գտնվել։ Մի շարք արտադրողներ ապրանքի վրա գրում են դեռ չեկած օրվա ամսաթիվը։

«Չանախ» ՍՊԸ-ն էլ հետ չի մնացել ընդհանուր «խրախճանքից» ու, ներկայից 2 օր առաջ ընկնելով, գալիք օրվա ամսաթիվ է դրոշմել մածունի փաթեթավորման վրա։

Սեպտեմբերի 15-ին, փաստորեն, գնորդները ձեռք են բերել սեպտեմբերի 17-ի արտադրանք։

Нет описания.

Զավեշտ և ողբերգություն։ 

NEWSPRESS.am-ը նման միջադեպ արձանագրել է նաև «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ-ն պիտանելության ժամկետի հետ կապված։ Երբ «Մարիաննա» ապրանքանիշի 400 գրամանոց թթվասերի վրա դեռ չեկած օրվա ամսաթիվ էին դրոշմել։

Բայց եթե նախորդ դեպքում թթվասերը գնել են Երևանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող մարզից (քանի որ Երևանից մարզեր կաթնամթերքն ուղարկվում է շաբաթը 1 կամ 2 անգամ, ուստի, հավանաբար, արտադրողը փորձել է երկարացնել պիտանելիության ժամկետ), ապա այժմ նաև Երևանի սուպերմարկետներում կարելի է «ապագայից եկած» կաթնամթերք գնել։

Սրանից բացի, կաթնամթերքի որակի հետ կապված կա նաև մեկ այլ խնդիր։ Մեր տեղեկություններով` կաթնամթերքի որոշ արտադրողներ, այդ թվում նաև մեր նշած «Չանախ» ՍՊԸ-ն, մեծ քանակությամբ կաթ գնելով, դրա մեջ լցնում է «Ֆորմալին»՝ կաթը թարմ պահելու համար։ 

Նրանց համար, ում անծանոթ է «Ֆորմալինը», նշենք, որ այն հայտնի է որպես հականեխիչ և ախտահանիչ։ Այն նաև օգտագործվում է լաբորատորիաներում, որպես ամրացուցիչ՝ մանրադիտակի տակ հյուսվածքների ուսումնասիրության համար և իրենից ներկայացնում է քիմիական նյութ։

Ստացվում է, եթե նույնիսկ ժամանակագրության հետ կապված կեղծարարություններ չարվեն, կաթնամթերքն արդեն իսկ վտանգավոր է, քանի որ այն պարունակում է իր մեջ քիմիական նյութ։

Սա խոսում է արտադրողների ագահության մասին, ովքեր առաջ դասելով իրենց բիզնես շահը՝ հետին պլան են մղել արտադրված սննդամթերքի որակական հատկանիշներն ու նաև դրանից բխող վտանգը։

Այնպես որ, NEWSPRESS.am-ը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին՝ լրջագույնս ուսումնասիրություններ կատարելու և զերծարարությունը բացահայտելու ակնկալիքով։

Արմինե Մկրտումյան