Հայկական կողմը երեկ ստացել է ադրբեջանական կողմի նոր առաջարկները. Միրզոյան
Հայկական կողմը երեկ ստացել է ադրբեջանական կողմի նոր առաջարկները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Գործընթաց եւ քննարկում կա: Այս ընթացքում, իհարկե, առերես բանակցություններ չեն եղել հունիսից հետո: Էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից»,- նշեց Միրզոյանը: