Լրատվամիջոցները հայտնում են Պուգաչովայի առողջական վիճակի վատացման մասին
Երգչուհի Ալլա Պուգաչովայի առողջական վիճակը վատացել է։ Ինչպես հայտնում է «7Дней» պարբերականը՝ երգչուհու առողջական վիճակի վրա ազդել է նրա՝ Իսրայելից Լատվիա կատարած թռիչքը։
Նշվում է, որ երգչուհին տևական ժամանակ բնակություն էր հաստատել Յուրմալայում և չէր հայտնվում հանրության առաջ։
Համացանցում լուրեր են հայտնվել, որ երգչուհին լավ չի տարել Իսրայելից Լատվիա թռիչքը։ Վիճակն այնքան վատ է, որ նա չի կարողանում անգամ վեր կենալ անկողնուց։ Նրա կողքին է ամուսինը, ինչպես նաև երկվորյակ երեխաները՝ Լիզան և Հարրին։