Պարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Ռաիսիի մահվան կապակցությամբՍահմանապահ զորքեր տեղակայելով՝ Հայաստանի զինված ուժերը լուծարելու են․ առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք․ Գառնիկ Դանիելյան
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի պաշտպանության նախարարին
Կալանավորվել է զինվորական դատախազի տեղակալի եղբայրը (տեսանյութ)
Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կաՄենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իրանի իսկական հայրենասերների. ԼավրովԿիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանՎտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. քաղաքագետ «Սարսափ օպերացիա» էր, մազերս սպիտակեցին. Սրբազանը` սև բերետավորներին (տեսանյութ)Իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է. Արդարադատության նախարարությունը` սահմանազատման մասին Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը. Արմեն ԳրիգորյանԱննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարըՀայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն ՍիմոնյանԻրանում տեղի է ունեցել իշխանության բոլոր թևերի ղեկավարների հանդիպումը
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկերոջ մահվան առթիվ4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ», 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք է բացահայտվել. 6 անձ ձերբակալվել էԼիբանանում սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԻմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ ԿիրանցՍա միայն Իրանի ցավը չէ, իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. «Պատիվ ունեմ»
Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից. «Տավուշը հանուն հայրենիքի»
Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվելԼարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է․ ՈւՂԻՂՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ-ն ուսանողների հետ այցելել է եզդիների հոգևոր կենտրոն (լուսանկարներ)
Նշանավոր գործիչների մահը չի խանգարի դիվանագիտական ​​համակարգին պաշտպանել ազգային շահերը. Իրանի ԱԳՆ
«Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՓրկարարները Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերել են ազդանշանը ստանալուց 40 րոպե անցԵս հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը. Պուտինը ցավակցել է Ալի ԽամենեիինՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղելԿիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել (տեսանյութ)Իրանում համազգային սուգ է հայտարարվելԻսրայելում շտապել են նշել, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետ կապ չունեն
Քաղաքացին հայտնել է, որ երկու ադրբեջանցիներ ծեծել են իրեն. Shamshyan.com
Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն ԽաչատուրյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)
Քաղաքականություն

Ազատության քննարկումներ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Անազատության մեջ գտնվող Ա. Աշոտյանը հրապարակել է «Post Nikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար» հոդվածը։ Երևի բնական է, որ նման բարդ հարցադրումներն արվում են նման պայմաններում. մի բանտում հեղինակն է, մյուսում՝ հայրենիքի մի հատվածը, իսկ լայն հասարակությունը մոտավորապես ռազմագերու կարգավիճակում է։

Աշոտյանի հարցադրումը սկզբում բերելու է մի նոր մեծ խումբ հարցերի, որից հետո նոր միայն սկսվելու է պատասխանների փուլը։ Ըստ իս, շատ կարևոր է հասկանալ այս պահին մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ժամանակ առ ժամանակ շատերը, այդ թվում՝ ես, մտածում ենք, որ այսօրվա հենքը թույլ չի տալիս հեռանկարում մեծ վերականգնում ակնկալել։ Բայց սա ուղղակի դրվագ է, և ճիշտ չէ, որովհետև այն պահից, երբ հասկանում ես, թե որն է բանալին, որն է լուծումը, շատ ու շատ բարդ բարդեր հարցեր գտնում են իրենց պատասխանները։

Երեկ աչքովս ընկավ Գարիկ Մարտիրոսյանի նոր կլիպը, որին մասնակցում էին մեծ թվով հայ «սելեբրիթիներ»՝ ուրախ ու հավես։ Նայեցի, որովհետև վստահ էի, որ այն պետք է լիներ SOS՝ շրջափակված Արցախի մասին։ Բնականը դա էր, մյուսը չգիտեմ, թե ինչ է։ Ես իհարկե սխալվեցի, որովհետև կլիպը ոչ մի կապ չուներ դրա հետ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են այս օրերին իրենց պահում ուկրաինական աստղերը, ռուսները, մենք ժամանակին տեսել ենք վրացիները կեցվածքը։ Իսկ մենք՝ 120 հազար մարդու՝ ցեղասպանության վտանգի առաջ, թուրքական տանկերի ուղիղ նշանառության տակ լինելու, 30 հազար երեխայի ու հղի կանանց՝ սնունդ ու դեղեր չունենալու պարագայում, մեր սելեբրիթիները, բնական ռեակցիա տալու և բնական գործունեություն ծավալելու փոխարեն ընտրում են ազգային КВН-ի ժանրը։ Ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչ վերածվել КВН-ի՝ մշակույթը, քաղաքականությունը, քաղաքացիական կեցվածքը, իշխանությունը, մեր կյանքը, նույնիսկ՝ ողբերգությունը։

Ամեն ինչի հիմքում պետությունն է։ Լուրջ պետության պարագայում ամեն ինչ փոխվում է՝ մթնոլորտը, բարքերը, քաղաքացին, հասարակությունը, մտածողությունը… ամեն ինչ։

2016-ին ապրիլյանի ժամանակ նույն հայտնիները, մեդիադեմքերը, մեդիան լրիվ այլ տրամադրությունների մեջ էին, լրիվ այլ՝ կոնսոլիդացնող ու արժանապատիվ տրամադրությունների մեջ էին ու շատ կարևոր գործ արեցին, որովհետև պետությունը ուրիշ խնդիր էր դնում, որովհետև պետությունը աշխատում էր նրանց հետ։ Իսկ հիմա մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որը կարող է ցեղասպանվել КВН-ական տրամադրությունների մեջ։ Ամեն ինչի բանալին պետությունն է, և «Post Nikol» փուլի բովանդակությունը ուղիղ կապված է երկու հարցի հետ. ե՞րբ կլինի այդ փուլը, և ի՞նչ վիճակում կլինի պետականությունն այդ պահին։

Անազատության մեջ գտնվող Ա. Աշոտյանը ազատ ու մտահոգ մարդու աշխարհայացքով առաջարկում է հանրային քննարկում ծավալել իր շարունակական հոդվածների շուրջ։ Միանում եմ կոչին ու ինքս կոչ եմ անում զարգացնել քննարկումներն ու գնալ բարդ ու բաց խոսակցության»։