Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր Հայաստանը Վրաստանից մեքենաների արտահանմամբ 4-րդն է Թրամփը ցանկանում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 30-ը Ուիթքոֆը նույնպես չի մասնակցի Ուկրաինայի և Եվրոպայի հետ խաղաղ կարգավորման բանակցություններին Համաշխարհային բանկն ու ՊԵԿ-ը հուշագիր են ստորագրել Պակիստանում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ և վիրավորվել է 20-ըՊատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Շնորհակալ ենք Արցախի հայությանը ցուցաբերած օգնության համար. Արամ Ա-ի ցավակցական խոսքը Ֆրանսիայում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Գյուղերում մարդիկ գիշերը չեն քնում` և´ կրակահերթերի, և´ վախի, և´ անհանգստության բերումով․ Աբրահամյան Քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը կմեկնի Բաքու Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՌԴ զորամասերից մեկում զինամթերքի պահեստ է պայթել Քանի դեռ այդ բռնապետը չի պատժվել, «լավ տղա» խաղալը կոմեդիայի ժանրից է Ջրվեժում բախվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը, ինչպես հիմա քարոզում են, այլ ճիշտ հակառակը. թյուրքագետ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կմեկնի Մոսկվա Ալիևի մառազմը․ ադրբեջանցին Վարդանյանի դեմ ցուցմունք է տալիս, թե վնասվել է նրա տեղադրած ականից 7 տարի շարունակ կազմաքանդեցիք ամեն բան ու դեռ մեղադրում եք ուրիշներին․ Լիլիթ Գալստյան Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում (լուսանկարներ)ՏԿԵ նախարարն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրության ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության հարցը․ Փաշինյան Փաշինյանական անբարոյականությունը խեղաթյուրում է պատմությունն ու ախտահարում սերունդների հիշողությունը Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Շվեյցարիա Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, 2 վիրավորներից մեկը անչափահաս է Ազգային միասնության զորացմամբ պետք է հաղթահարել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները․ ՎեհափառՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ առանց սեփական ժառանգությանԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցելՀՀ դեսպանը պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման համարԼՂ-ից բռնահանված կարիքավոր ընտանիքների դիմումներն այսօրվանից ընդունվում են Բաքուն շարունակում է հայերին մեղադրել «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մեջ Հայաստանը` ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը Երևանի շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց Մարդիկ եկել են, որ փակեն Արցախի էջը, ծանր օրեր են, մոր աչքի առաջ զավակին վնասում են, դա ի՞նչ մայր (տեսանյութ) Թուրքիայից հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կընդլայնի տրանսպորտային հնարավորությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը ԵԱՏՄ-ում աճում է շինարարական աշխատանքների ծավալը Մատենադարանում «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է (տեսանյութ) Բանգկոկում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ըՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են Թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Փարիզի մերձակա Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են արգելված իրեր Կոնջորյանը և Հունաստանի դեսպանն ընդգծել են մշակութային կապերի զարգացման կարևորությունը Ապրիլի 23-ին հոսանքազրկումներ կլինենՄոտ 63 հազար ուկրաինացի համարվում է անհետ կորածԿրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը. ԱՆ
Հասարակություն

Կասկածելի գործարք. ինչի դիմաց է Ավինյանը «քուչի տղա» Աղաջանյանին նշանակել աղբահանության պետ

Վերջին շրջանում աղբահանության խնդրի շուրջ մեծ աղմուկ է բարձրացրել. Քաղաքապետարանում «հայտնաբերել են», որ աղբը ժամանակին չեն տանում, քանի որ աղբատարները շարքից դուրս են եկել։

NEWSPRESS.am-ը բազմիցս է անդրադարձել նրան, որ աղբահանության մեքենաներն ու ջրցանները շարքից դուրս են եկել ու այդ ամենին տեր կանգնող չկա, որ   աղբահանության ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը վատնում է ՊՈԱԿ-ի բյուջեն ու հրապարակել այն մասին, որ ՊՈԱԿ–ում բազում խնդիրներ կան, սակայն իշխանությունների կողմից 0 արձագանք։

Հիմա արդեն, երբ ՊՈԱԿ–ի բյուջեն քամուն  տված ու աղբահանությունը հորով-մորով արած Մանունկյանին տեղափոխել են ավտոպարկ ու նրա փոխարեն բերել մեկ այլ տնօրենի` Բագրատ Աղաջանյանին, աղբահանության խնդիրը սկսել է գլուխ բարձրացնել ու իր մասին «խոսել տալ»։

Անգամ դեպի Երևանի քաղաքապետի պաշտոնի «լուսավոր ու պանծալի ապագա» սլացող փոխքաղաքապետ Ավինյանն է խոստովանել, որ աղբահանության վիճակը սրվել է։

Խոստովանելը` խոստովանել է, բայց դրանից վիճակը չի բարելավվում ու Ավինյանն էլ խոսուն քայլեր չի ձեռնարկում։

Անգամ այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին, որ նորանշանակ տնօրեն  Բագրատ Աղաջանյանը ոչ միայն իր գործով չի զբավում ու քաղաքը կեղտի մեջ է թողել, այլև խփում ու սպառնում է աշխատողներին` Ավինյանը մատը մատին չտվեց` իրականությունը պարզելու և մեղավորին պատժելու համար։ 

Օրերս NEWSPRESS.am-ը ևս ահազանգ ստացավ այն մասին, որ տնօրենը վարորդին նեղացրել է։ Իսկ ավելի կոնկրետ Աղաջանյանը սպառնացել է վարորդին (անունը և մեքենայի համարը դեռևս չենք նշի) ասելով թե` «եթե երկրորդ ռեյս չաշխատես` աշխատանքից կազատեմ»։

Այսինքն խնդիրը լուծելու փոխարեն` տնօրենը ստրուկների նման է վերաբերվում աշխատողներին` նրանց ստիպելով աշխատել միանգամից մի քանի աշխատողի փոխարեն` առանց հավելավճարի ու առանց նորմալ աշխատող մեքենաների։

Դրա պատճառով, աշխատողներն իրենք են մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ գրում։

Հարկ է նկատել, որ մինչ տնօրեն աշխատելը, Աղաջանյանը նույն ՊՈԱԿ–ում զբաղեցրել է սանմաքրման պետի պաշտոնը։

Միայն այն բանի համար, որ նա իր գործը պատշաճ չի կատարել ու աջ ու ձախ հայհոյել և կռիվներ է սարքել հիմնարկում, նախկին տնօրենը նրան աշխատանքից ազատել է։

Ու հարց է ծագում, թե այդ ինչպես վատ վարքի տեր ու, մեղմ ասած, բացասական բնութագրով Աղաջանյանը հանկարծ, ոչ ավել–ոչ պակաս, դարձավ տնօրեն։

NEWSPRESS.am–ի աբյուրները վստահեցնում են, որ Տիգրան Ավինյանի ու Աղաջանյանի միջև գործարք կա։

Մեր տեղեկություններով, իրականում Աղաջանյանը, ինչպես ասում են,  որպես «քուչի տղա», Ավինյանին քաղաքապետ դառնալու համար, խոստացել է 20 000 (քսան հազար) ձայն (քվե)։

Թե որտեղից, ինչպես ու ում հաշվին նա կապահովի այդ ձայները` այս պահին էական չէ։ Այստեղ խնդիրն այն է, որ իրեն խոստացված ձայների ու քաղաքապետի բաղձալի պաշտոնի համար, Ավինյանը պատրաստ է հոգին վաճառել։ Այս դեպքում խաթվածահար անել ամբողջ քաղաքը` կորցնելով այն աղբի մեջ ու թքած ունենալով Երևանի և երևանցիների վրա։

Արմինե Մկրտումյան