Սնուփ Դոգը վեց ամիս ապրել է խավարասերի հետ

Սնուփ Դոգը վեց ամիս ապրել է խավարասերի հետ, որին անվանել է Գուչ:
Այս մասին երաժիշտը խոսել է YouTube-ի NardwuarServiette ալիքին տված հարցազրույցում։ Ռեփերի խոսքով՝ երբ ինքը տեղափոխվել է վարձակալած բնակարան, փորձել է սպանել միջատին, սակայն միջատը չի ցանկացել մահանալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Սնուփ Դոգը տպավորված էր միջատի ապրելու կամքով, ուստի նա սկսել է նրան ուտելիք տալ:
«Ես ապրել եմ այդ բնակարանում մոտ վեցից յոթ ամիս, որի ընթացքում Գուչը մեծացել է մինչև մեկ դոլարի թղթադրամի չափ»,- ասել է ռեփերը։