«Կարծում էի՝ ալկոհոլ կխմեմ, դուրս կգամ բեմ և մեքենայի պես կաշխատեմ․ չստացվեց»․ Մաքսիմը՝ իր կախվածության ու բուժման մասին (տեսանյութ)
«Կարծում էի՝ հիմա ալկոհոլ խմեմ, դուրս կգամ և մեքենայի պես կաշխատեմ։ Չստացվեց»: Այս մասին իր տված հարցազրույցում ասել է ռուս երգչուհի Մարինա Մաքսիմովան, ով հանրությանը հայտնի է Մաքսիմ անունով։
Նա հայտարարել է, որ բուժվում է ալկոհոլային կախվածությունից։
Մարինա Մաքսիմովան պատմել է, որ ապաքինվելուց հետո (երգչուհին շատ դժվար է անցել Covid-ի շրջանը), շատ վաղ է սկսել հյուրախաղերը և մտածել, որ ալկոհոլն իրեն ուժ կտա բեմում։ Սակայն դա ոչ մի կերպ չի օգնել, այլ ավելի շուտ խանգարել է։ Նա խոստովանել է, որ կախվածություն ունի և բուժվելու համար դիմել է կլինիկա։ Երգչուհու խոսքով՝ իրեն աջակցում են հարազատներն ու երաժիշտները։
«Հուսով եմ, իհարկե, ձեր աջակցությունը տեսնել, քանի որ ինձ համար մեծ քայլ էր իմ կամքով այստեղ գալը, այստեղ լինելը և բուժում անցնելը։ Եվ նույնքան մեծ քայլ՝ այդ ամենի մասին ձեզ բարձրաձայն ասելն է»։
Մանրամասները՝ տեսանյութում