«Մանկական Եվրատեսիլ-2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով (տեսանյութ)
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023թ.-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչեւ 2014թ.-ի նոյեմբերի 26-ը եւ 2008թ.-ի նոյեմբերի 27-ից հետո):
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը. լրացնելու համար, անցեք հղումով։