Շնորհակալ եմ ծնողներիս կյանքիս համար․ Գոհար Ավետիսյանը նշում է իր 30-ամյակը (լուսանկարներ)

Հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն այսօր տոնում է իր 30-ամյակը։ Վերջինս Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․
«Այսօր իմ 30-ամյակն է և բախտ է վիճակվել ծնվել հենց այս մարմնում: Ես չեմ նախանձում ոչ-ոքի, չէի ցանկանա լինել որևէ այլ մեկը, բացի ինքս ինձնից, իսկ դա շատ հաճելի զգացողություն է: Շնորհակալ եմ ծնողներիս կյանքիս համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք: Բոլոր երազանքները կատարվում են և երազեք մասշտաբային: Ես ձեզ սիրում եմ»:
Նշենք, որ երեկ նրա որդու՝ Գասպարի, 3-ամյակն էր։



