ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. Զախարովա
Քաղաքականություն

ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը․ ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջև՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ:

Ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցող ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

«Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի ելույթս սկսել հանձնաժողովի զեկուցող տիկին Քուգլերի աշխատանքը գնահատելով: Ուզում եմ հատկապես ընդգծել նրա այն միտքը, որ երբ մենք խոսում ենք, օրինակ, շրջակա միջավայրի խնդիրների մասին, մենք պետք է այնպես անենք, որ դրանք ընկճվածություն չառաջացնեն և չմղեն քաղաքացիներին դեպի մեկուսացում խնդիրներից՝ դրանց չափազանց բարդ լինելու բերումով: Մենք պետք է նաև բավարար լավատեսություն գեներացնենք, որ միասին լուծումներ փնտրենք: Կարծում եմ, որ սա շատ կարևոր գաղափարական մոտեցում է խնդիրներին:

Կցանկանայի խոսել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են վարում: Նպատակը, որը Հայաստանը հետապնդում է խաղաղության այս բանակցություններում, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա:

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջև՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ:

Մինչդեռ արդեն յոթ ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակված է պահում Լաչինի միջանցքը: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ամբողջությամբ շրջապատված են ռուս խաղաղապահներով և ադրբեջանական բանակով: Իսկ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ճանապարհին բետոնապատնեշներ տեղադրեց: Սրա կադրերը կան համացանցում:

Ներկայումս դադարեցվել է նաև մարդասիրական օգնության հոսքը Լեռնային Ղարաբաղ: Ո՛չ գազ, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սննդի և բժշկական մատակարարումների համալրում: Ծանր վիճակում գտնվող և Լեռնային Ղարաբաղում անհասանելի բժշկական ծառայությունների կարիք ունեցող հիվանդները նույնպես չեն կարող տեղափոխվել: Եվ չկա միջազգային ներկայություն այս ամենը փաստաթղթավորելու և հասցեագրելու համար:

Սա մարդասիրական ճգնաժամ է, որն ունի նաև բազմաթիվ այլ չափումներ, այդ թվում՝ բնապահպանական և տնտեսական: Իրավիճակը շատ պարզ ձևով ներկայացնելու համար ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ արդեն յոթ ամիս է, ինչ ոչինչ չեն գնում և չեն վաճառում. նրանք պարզապես իրենց տներում սպասում են սննդի փաթեթների ժամանմանը: Մարդկանց կյանքն այնտեղ կանգ է առել և մշտական հարձակման սպառնալիքի տակ է:

Որքան էլ այս իրավիճակը հուսահատ է, Հայաստանում մեր դիրքորոշումն այն է, որ մենք սադրանքների չենք տրվելու և չենք հրաժարվելու խաղաղության բանակցություններից: Մենք շարունակելու ենք բարեխղճորեն ջանք գործադրել և քաղաքական կամք դրսևորել Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու համար: Դրա համար մեզ անհրաժեշտ է կայուն միջազգային աջակցություն՝ Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար: Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև»,- նշել է պատգամավորը: