WhatsApp-ը ներկայացրել է QR կոդերի միջոցով չաթերը մի սարքից մյուսը փոխանցելու նոր գործառույթ (տեսանյութ)
Եթե ցանկանում եք ձեր WhatsApp զրույցները տեղափոխել նոր հեռախոս, այժմ կարող եք դա անել ավելի մասնավոր՝ առանց ձեր զրույցները երբևէ հեռանալու ձեր սարքերից:
WhatsApp-ը բազմիցս քննադատվել է չաթերը մի սարքից մյուսը փոխանցելու հարցում չափազանց բարդ լինելու համար: Նոր գործառույթով օգտատերը պետք է գնա «չաթեր» բաժին և ընտրի «փոխանցել չաթերը»: Այնուհետև պետք է սկանավորել QR կոդը նոր սարքի վրա, և նամակագրության ամբողջ պատմությունը կպատճենվի նոր սմարթֆոնում: Ֆունկցիան կաշխատի միայն նույն օպերացիոն համակարգով և նույն Wi-Fi ցանցին միացված սարքերի միջև: