Իլոն Մասկի և Մարկ Ցուկերբերգի մենամարտը կարող է կայանալ Հռոմեական Կոլիզեումում
Երկու ձեռնարկատերերն էլ կցանկանային, որ մենամարտը տեղի ունենար Կոլիզեումում։
Հստակեցվում է, որ Ցուկերբերգի ներկայացուցիչներն այս մասին հայտնել են UFC-ի նախագահ Դանա Ուայթին, որի ներկայացուցիչներն իրենց հերթին կապ են հաստատել իտալացի նախարարի հետ։
Ավելի ուշ, Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսչինին կապվել է Ցուկերբերգի հետ՝ կազմակերպելու, հավանաբար համաշխարհային պատմության ամենամեծ մենամարտը, ըստ TMZ Sports-ի:
«Հնարավորություն կա, որ մենամարտը կկայանա Կոլիզեումում»,- հաստատել է Մասկը Twitter-ում։