Մադոննան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վեր չի կենում անկողնուց
Մադոննան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, դեռ իրեն վատ է զգում և անկողնուց վեր չի կենում։
Այս մասին գրում է TMZ կայքը՝ վկայակոչելով երգչուհու շրջապատին։
Հրատարակության տվյալներով՝ այժմ 64-ամյա Մադոննան Նյու Յորքում է, նրան դեռ տանջում են սրտխառնոցի նոպաները։ Չնայած դրան, երգչուհին ցանկանում է 40-ամյա հոբելյանական շրջագայություն սկսել բեմում, որի առաջին համերգը նախատեսված է հուլիսի 15-ին։
Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ երգչուհուն անգիտակից վիճակում հայտնաբերելուց հետո հանգստյան օրերին հոսպիտալացրել են: