Հադրութի շրջանում գտնվող Կավաքավանքը՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ (լուսանկարներ)
Կավաքավանքը (Հադրութի շրջան)՝ դարձել է ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհը:
Վանքը գտնվում է Հադրութի շրջանում` Իշխանագետի հովտում` Տողից Վարանդա (Ֆիզուլի) տանող ճանապարհից ձախ, հարթավայրից առանձնացող մի բլրի վրա։ Մոտ է գտնվում Ջրակուս, Հողեր և Քյուրաթաղ գյուղերին:
Արցախյան առաջին պատերազմի տարիներին տարածքը ռազմական հենակետի է վերածվել ադրբեջանական զինուժի կողմից: Այդ ժամանակ էլ քանդվել և անհետացել է եկեղեցու բարավորը:
2020 թվականի հոկտեմբերի 12-ին շրջանի այս հատվածը գրավվել է ադրբեջանցիների կողմից և կրկին վերածվել հենակետի, որի հետևանքով էլ հոկտեմբերի 13-14-ին ենթարկվել է հրետանակոծության։
Ֆեյսբուքում հայտնված տեսանյութերում երևում է, որ եկեղեցու տարածքում ադրբեջանցիները իրականացնում են «վերականգնում», որն անկասկած կհանգեցնի հայկական եկեղեցու պատմական տեսքի աղավաղման կամ «աղվանացման»։
Վանքի պատերին արվել են բազմաթիվ գրություններ՝ 2020թ. պատերազմից հետո (տե՛ս լուսանկարները):
Լուսանկարները՝ ստորև: