Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից». ՈՒՂԻՂԱննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Մշակույթ

Մատենադարանի տնօրենի ընտրության հետ կապված զարգացումները որոշակի մտահոգություններ են առաջացրել

Հունիսի 29-ին Մատենադարանում տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է տնօրենի առաջիկա ընտրության հարցը։ Ելույթ ունեցողները նշել են, որ Մատենադարանի տնօրենի ընտրության հետ կապված զարգացումները որոշակի մտահոգություններ են առաջացնում։

Մատենադարանից հայտնում են, որ առաջին մտահոգությունն այն է, որ փոխվել է տնօրենի ընտրությունն իրականացնող Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը, նախկին 24 անդամի փոխարեն՝ որոնցից 11-ը Մատենադարանի աշխատակիցներ էին, այժմ 13 անդամ են, որոնցից 2 հոգի է Մատենադարանի աշխատակից։ Երկրորդն այն է, որ եթե նախկինում գործող՝ Մատենադարանի տնօրենի ընտրության կանոնակարգում նշած էր, որ «Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի դոկտորի գիտական աստիճան (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության) և առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքի փորձառություն» (3.2), ապա հոգաբարձուների նորակազմ խորհրդի կողմից կատարվել է այս կետի փոփոխություն՝ դոկտորի աստիճանի պահանջի վերացումով։

Նոր խմբագրության մեջ այդ մասին նշվում է. «Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի պատմական կամ փիլիսոփայական կամ բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության գիտական աստիճան և կրթության կամ գիտության կամ մշակույթի ոլորտում առնվազն 3 տարվա կառավարման աշխատանքային փորձառություն» (տե՛ս տնօրենի ընտրության մասին հայտարարությունը Մատենադարանի կայքում)։ Գիտական աստիճան է նաև գիտությունների թեկնածուն։ Սա նշանակում է, որ գիտական առումով իջեցվել է Մատենադարանի տնօրենին ներկայացվող պահանջների նիշը։

Նիստում արծարծվեց նաև այն հարցը, որ, ըստ գործող կանոնադրության, Մատենադարանի «Գիտական խորհրդի նախագահը Մատենադարանի տնօրենն է» (51)։

Սա նշանակում է, որ գիտությունների թեկնածուի՝ որպես Մատենադարանի տնօրեն ընտրվելու դեպքում, Մատենադարանի գիտական խորհուրդը կարող է գլխավորել գիտությունների թեկնածու։ Նշվել է նաև, որ Հոգաբարձուների խորհրդի հրապարակած՝ Մատենադարանի տնօրենի ընտրության հայտարարության մեջ բացակայում է տնօրենի թեկնածուների կողմից՝ իրենց հրապարակած աշխատությունների ցանկի ներկայացման պահանջը, որն առկա էր նախկինում գործող կանոնակարգում (2.4, ը.)։

Նշված հարցերի առնչությամբ ելույթ ունեցողները նշել են, որ Մատենադարանն առաջին հերթին հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ է, այդպես է հիմնադրվել և գործել տասնամյակներ շարունակ, ուստի նրա տնօրենի՝ դոկտորի գիտական աստիճան և գիտական որոշակի վաստակ ունենալու հարցը շատ կարևոր է։

Ելույթ ունեցողներից մի քանիսը, ինչպես գիտխորհրդի անդամներ, այնպես էլ դռնբաց նիստին մասնակցող գիտաշխատողներ (պատմական գիտություների դոկտորներ Վահան Տեր-Ղևոնդյան, Էռնա Շիրինյան, արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյան, արվեստագիտության թեկնածու Էդդա Վարդանյան, պատմական գիտություների թեկնածուներ Արսեն Հարությունյան, Լուսինե Թումանյան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, տոմարագետ Ջուլետա Էյնաթյանը), առաջարկել են որպեսզի 2018 թ. մարտից Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն և 2023 թ. մարտից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը մասնակցի Մատենադարանի տնօրենի ընտրությանը, նշելով, որ գիտնականի նրա անցած ճանապարհը և վարչական, կազմակերպչական աշխատանքի այն արդյունքները, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսներին, թույլ են տալիս նրան համարելու այս պահին Մատենադարանի տնօրենի առավել նպատակահարմար թեկնածու։

Նիստի վերջում ելույթ է ունեցել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ իր նկատմամբ ցուցաբերված չափազանց մեծ պատվի և վստահության համար։